Միքայել Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժվել է․ կալանքի ժամկետը երկարաձգվել է 10 օրով

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ընթանում էր Շիրակի թեմի առաջնորդ Գևորգ (Միքայել) Աջապահյանի գործով դատական առաջին նիստը:
Դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է Շիրակի թեմի առաջնորդին կալանքից ազատելու միջնորդությունը, կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 10 օրով։
Նշենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները խափանման միջոցը փոխելու հարցն առաջնահերթության կարգով քննարկելու միջնորդություն էին ներկացրել։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Կարծիքներ