Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հեռանկարները

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հեռանկարները

Նոյեմբերի 14-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանի հետ։

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը:

Վերոնշյալի համատեքստում առանձնացվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և քննարկվել վերջինիս շրջանակում Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորացման հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում