ՀՀ-ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի. Միրզոյան

ՀՀ-ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի. Միրզոյան

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում:

«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է:

Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, այն  բավականին հաջող ընթացք ունի»,- ասել է Միրզոյանը։

Բացի այդ, ըստ նախարարի, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։

«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,- ասել է ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում