Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի օգնական

Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի օգնական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական է նշանակվել գեներալ-մայոր Կոմիտաս Ռազմիկի Մուրադյանը, ով բանակաշինության գործում իր անբեկանելի ավանդն է ունեցել և բազմամյա ծառայության փորձ ունի զինված ուժերում։

Կոմիտաս Մուրադյանը հանդիսանում է հայկական գեներալիտետի ամենափորձառու և ազգանվեր ծառայությամբ աչքի ընկած հայրենասերներից մեկը, ով իր կենսագրությամբ և կատարած աշխատանքով ցույց է տվել, որ հիրավի արդարացված է իր նշանակումը այս չափազանց պատասխանատու և կարևոր պաշտոնին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում