Լա լիգայի բոլոր 20 թիմերին հարկավոր է, որ Մեսսին մնա Իսպանիայում. «Ատլետիկոյի» նախագահ

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծիք է հայտնել Լա լիգայի վրա Լիոնել Մեսսիի ազդեցության մասին:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Կարծում եմ՝ «Բարսելոնան» կկարողանա նրան թիմում պահել, անկախ նրանից, թե դա որքան դժվար կլինի ֆինանսական տեսանկյունից: Լա լիգայի համար Մեսսիի ներկայությունը լրացուցիչ խթան է: Բոլոր 20 թիմերին հարկավոր է, որ նա մնա Իսպանիայում, որովհետև Լեոն մեծ նշանակություն ունի լիգայի զարգացման համար: Բացի Մեսսիից, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից կցանկանայի «Ատլետիկոյում» տեսնել Պիկեին: Նա ոչ միայն զավեշտալի տղա է, այլ նաև հիանալի պաշտպան»,- Sport.es-ի հետ զրույցում ասել է Սերեսոն:
Կարծիքներ