Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցաշարի եզրափակչում կմրցեն թենիսիստուհիներ Դարյա Կասատկինան և Մարգարիտա Գասպարյանը

Ռուս թենիսիստուհի Դարյա Կասատկինան հաղթանակ է տարել հայրենակցուհի Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Կանանց թենիսի ասոցիացիայի մրցաշարի (St. Petersburg Ladies Trophy) կիսաեզրափակչում:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, խաղն ավարտվել է 1:6, 6:0, 6:2 հաշվով՝ հոգուտ 23-ամյա թենիսիստուհու: Եզրափակչում Կասատկինան հանդիպելու է ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հետ, որը մրցաշարին մասնակցում է հատուկ հրավերով (wild card):
Շաբաթ անցկացված մյուս կիսաեզրափակչում Գասպարյանը հաղթանակ է տարել Վերա Զվոնարևայի նկատմամբ՝ 6:3, 7:6 (11:9) հաշվով: Եզրափակիչը կայանալու է կիրակի:
St. Petersburg Ladies Trophy մրցաշարն անցկացվում է վեցերորդ անգամ: Մրցաշարը պատկանում է WTA Premier կատեգորիային: Մրցանակային ֆոնդը կազմում է 565 000 դոլար:
Կարծիքներ