Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է

Մայր Աթոռից ոտքով Երևան ուղևորված, այնուհետև ճանապարհը մեքենայով շարունակած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Քննչական կոմիտեի շենք:

Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:

ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում