Գազամատակարարման պլանային անջատումներ մի շարք բնակավայրերում. «Գազպրոմ Արմենիա»

Գազամատակարարման պլանային անջատումներ մի շարք բնակավայրերում. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Վանաձորում, Սպիտակում, Եղվարդում, Հրազդանում, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերում հոկտեմբերի 31-ին կլինեն գազամատակարարման պլանային դադարեցումներ:

 

Պլանային նորոգման, գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին կդադարեցվի՝

ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների.

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու.

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Կնունյանց, Չարենցի փողոցների.

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի (մասնակի), ինչպես նաև Վերին Աղբյուրակ և Մաքրավան թաղամասերի.

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում