Արմավիրում իրար կից 2 տնակ հրդեհվել է

Արմավիրում իրար կից 2 տնակ հրդեհվել է

Մայիսի 29-ին՝ ժամը 04:47-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սահմանապահների փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։07-ին, մարվել՝ 06։35-ին։ Այրվել է իրար կից երկու վագոն-տնակ՝ ընդհանուր մոտ 40 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում