«Ալաշկերտ-աղջիկները»` Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն

«Ալաշկերտ-աղջիկները»` Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն

 ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի «Ալաշկերտ-աղջիկներ» - «Շիրակ-Հոմենմեն» եզրափակիչ հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաղթելով 4:0 հաշվով` «Ալաշկերտ-աղջիկները» վաղաժամ հռչակվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն: Խաղից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ մասնակից թիմերին շնորհվեցին մեդալներ, «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբին հանձնվեց չեմպիոնական գավաթը, իսկ «Լավագույն ռմբարկու» մրցանակին արժանացավ «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբի կիսապաշտպան Անի Ղուկասյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում