Ջոնի Դեպը կարժանանա ոսկե մեդալի Սերբիայի մշակույթում բացառիկ ներդրումի համար

Ջոնի Դեպը կարժանանա ոսկե մեդալի Սերբիայի մշակույթում բացառիկ ներդրումի համար

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը Սերբիայի Հանրապետության պետականության օրվա առթիվ փետրվարի 15-ին կպարգևատրվի ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է Tanjug գործակալությունը:

Նշվում է, որ Դեպը կարժանանա մեդալի «երկրում իր բացառիկ ներդրումի, տեղական արվեստասեր հանրության ընդլայնման ու բարելավման համար»:

2021 թվականի հոկտեմբերին դերասանը Սերբիայում ներկայացրել էր Puffins Impossible նոր մուլտսերիալը՝ ստեղծված իտալական Iervolino Studios ստուդիայի կողմից՝ Սերբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարության աջակցությամբ: Այցի շրջանակում նրան ընդունել էր նախագահ Ալեքսանդար Վուչիչը: Նա նշել էր, որ նմանօրինակ ֆիլմերի ու սերիալների արտադրությունը հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ «կարևոր է սերբական ստեղծագործական արդյունաբերության ու երկրի դիրքերն առաջ տանելու տեսանկյուններից»: Իր հերթին Դեպը խոստացել էր «շարունակել գովազդել երկիրը» միջազգային մշակութային հարթակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում