Մեկնարկել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի հանդիպումները

Մեկնարկել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի հանդիպումները

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նախավերջին տուրը մեկնարկեց «Վեստ Արմենիա»-ԲԿՄԱ խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վեստ Արմենիա»-ին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «բանակայինների» դարպասը` սեփականն ընդունելով միայն երկուսը:

«Վեստ Արմենիա»-ի կազմում աչքի ընկան Արամ Լոռեցյանը, Ջուլիուս Դևիդ  Ուֆուոման ու  Զախար Տարասենկոն: ԲԿՄԱ-ից գոլերը խփեցին Դանիել Աղբալյանը և  Գրենիկ Պետրոսյանը:

«Վեստ Արմենիա»-ն այս հաղթանակից հետո մրցարային աղյուսակում 7-րդն է: ԲԿՄԱ-ն մնում է վերջին տեղում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում