Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

Չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ:
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից:
Ցուցատախտակի տվյալների համաձայն՝ չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ին հայտարարել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով թռիչքների ժամանակացույցը կարող է փոփոխվել, չվերթերը կարող են հետաձգվել կամ չեղարկվել։
Կարծիքներ