Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Ոստիկանության պետի ուղերձը
ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առիթով։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ոստիկաններ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։
Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:
Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։
Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:
Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:
Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»:


Կարծիքներ