Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հերթական ալիքն են արձակել Իսրայելի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական Մեհր լրատվական գործակալությունը:
Հրթիռների և ԱԹՍ-ների քանակը չի նշվում:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր Telegram ալիքում հայտնել է, որ ներկայումս աշխատում է հրթիռները որսալու ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստվում է հարվածներ հասցնել սպառնալիքը վերացնելու համար:
Կարծիքներ