Հարավային Կորեան մտադիր Է ՆԱՏՕ-ին կից ներկայացուցչություն ստեղծել Բրյուսելում. Yonhap

Կորեայի Հանրապետության իշխանությունները որոշել են ՆԱՏՕ-ին կից ստեղծել իրենց պետության ներկայացուցչություն: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյաներով՝ ՆԱՏՕ-ին կից ներկայացուցչությունը կգլխավորի Բելգիայում Հարավային Կորեայի դեսպանը, որը նաեւ հանդես Է գալիս որպես Սեուլի ներկայացուցիչ ԵՄ-ում: Բացի դրանից, նախագահի դիվանատանը նշել են, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի հարթակներում հնարավոր Է ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացում:
Վարչակազմի ներկայացուցիչը հավելել Է, որ առայժմ բարդ Է ասել, թե կկայանա արդյոք Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի երկկողմ գագաթնաժողով: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա հունիսի 28-ից մինչեւ 30-ն Իսպանիայի մայրաքաղաքում: Հանդիպմանը պետք Է ժամանեն ավելի քան 40 միջազգային ղեկավարներ. բացի ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների 30 ղեկավարներից, սպասվում Է Ավստրալիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ղեկավարների ներկայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ