Ֆրանսիայի նախարարը բացառել Է Ուկրաինայի արագացված ընդունումը Եվրամիություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից Եվրոպայի գործերով նախարար-պատգամավոր Կլեման Բոնը բացառել Է Ուկրաինայի արագացված ընդունումը Եվրամիության կազմ առանց բոլոր նախատեսված պայմանների պահանման: «Չի լինի ո՛չ արագացված ընթացակարգ, ո՛չ ազատ մուտք,- հունիսի 22-ին ասել Է Բոնը Europe-1 ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մենք բացում եք դուռը, բայց (ԵՄ-ի անդամակցության համար) անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, ժողովրդավարության եւ տնտեսության համապատասխան մակարդակի ձեռքբերում: Դա ժամանակ Է պահանջում»: Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք Է Եվրամիությանը միանալու երկարատեւ գործընթաց անցնի, քանի որ անհրաժեշտ Է ԵՄ-ի բոլոր մասնակիցների, այդ թվում Ֆրանսիայի, միաձայն որոշումը, որտեղ կարող Է հանրաքվե պահանջվել:
«Բոլոր ժողովրդավարական ընթացակարգերը պետք Է պահպանվեն»,- ընդգծել Է նախարարը: Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին ԵՄ-ի գագաթնաժողովին խորհուրդ Է տվել թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Հունիսի 21-ին Եվրամիության երկրները ԵՄ-ի խորհրդի՝ ընդհանուր հարցերին նվիրված նիստում քաղաքական փոխհամաձայնության են հասել հունիսի 23 - 24-ը ԵՄ-ի գագաթնաժողովում Ուկրաինային ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ: Ինչպես ավելի վաղ նախազգուշացրել Է Բոնը, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող Է 15 – 20 տարի տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ