Ես շատ ուրախ եմ, որ եղել եմ պատմական պահի մի մասը․ Մատա

Ես շատ ուրախ եմ, որ եղել եմ պատմական պահի մի մասը․ Մատա

Իսպանացի հայտնի կիսապաշտպան Խուան Մատան հեռացել է «Վիսել Կոբեից»։ Ճապոնական ակումբը հայտարարել է Մատայի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով թիմից հեռանալու մասին։ Գրում է Armsport.am-ը։

Խուան Մատան սեպտեմբերից ներկայացնում էր ճապոնական ակումբը: Նախկինում ֆուտբոլիստը Եվրոպայում հանդես է եկել «Վալենսիայի», «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Այժմ 35-ամյա Մատան նոր ակումբ է փնտրելու։

«Ես շատ ուրախ եմ, որ եղել եմ պատմական պահի մի մասը, երբ ակումբն առաջին անգամ հաղթեց առաջնությունը: Ես երբեք չեմ մոռանա այն հիշողությունները, որոնք մենք կիսեցինք միասին»,- Մատայի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում