Կուրիլյան կղզիների մոտ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների մոտ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) մոտ 3,2 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիների հարավային խմբի մոտ՝ 79 կմ խորության վրա»,- հայտնել են մասնաճյուղում։

Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում