«ՏաԹևեր» ճոպանուղում սկսել են տարհանել օդում մնացած մարդկանց

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։
Կարծիքներ