Միացյալ Նահանգները կորցրել է զարգացման իր ուղենիշը և թեւակոխում է դեգրադացիայի շրջան

Միացյալ Նահանգները կորցրել է զարգացման հստակ ուղղությունը և թեւակոխում է ազգային դեգրադացիայի շրջան։ Այս տեսակետը չորեքշաբթի հայտնել են չինական Global Times թերթի հեղինակները:
«Միացյալ Նահանգների անկումը դեռ նոր է սկսվում: Միացյալ Նահանգները վերածվում է մի երկրի, որը կորցրել է իր ուղղության զգացումը», - ասվում է հրատարակության մեջ ամերիկյան հասարակության աճող անկայունության մասին խմբագրականում:
Թերթի հեղինակները նշում են, որ, չնայած փոփոխությունների հստակ անհրաժեշտությանը, ԱՄՆ-ում «ցավոք, չկա քաղաքական գործիչ, որն ընդունակ լինի շարժումը ճիշտ ուղղությամբ տանել»։ «Բայդենի վարչակազմն արագացրել է Միացյալ Նահանգների անկումը»,- շեշտում են նրանք։
Ինչպես նշվում է հոդվածում, Վաշինգտոնի միջազգային քաղաքականությունը գնալով ավելի զգուշավոր է դառնում համաշխարհային հանրության նկատմամբ։ «Ամերիկյան վերնախավը նախընտրում է լուծել ներքին ճգնաժամերը՝ հրահրելով ավելի ու ավելի մեծ ցնցումներ աշխարհում», - ասվում է այնտեղ, «ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը»:
«Ոմանք կանխատեսում են, որ Թրամփը, առաջիկա նախագահական ընտրություններում, հաղթելու լավ հնարավորություններ ունի։ Եթե նա վերընտրվի, ԱՄՆ-ում տարաձայնություններն էլ ավելի կխորանան»,- կարծում են հրապարակման հեղինակները։
Կարծիքներ