Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատրյանին ընտրեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ազգային ժողովի 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 61-ը: Դավիթ Խաչատրյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 61 պատգամավոր:


Կարծիքներ