Կեղտոտ բանի մեջ, որ մտավ, ես հիասթափվեցի, այսօր, որ ասում են՝ Հայկո, ես լուրջ չեմ ընդունում. Արմինե Պողոսյանը՝ Հայկ Մարությանի մասին

Կեղտոտ բանի մեջ, որ մտավ, ես հիասթափվեցի, այսօր, որ ասում են՝ Հայկո, ես լուրջ չեմ ընդունում. Արմինե Պողոսյանը՝ Հայկ Մարությանի մասին

«Մկոյի հետ բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը, որովհետև ինքը այնքան տաղանդավոր մարդ էր, պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը: Ինչ-որ ներկայացումներ է անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, որ նա մտավ, ես հիասթափվեցի: Այսօր, որ ասում են՝ Հայկո, ես մի քիչ լուրջ չեմ ընդունում: Ես չեմ սիրում, որ մարդ իր կյանքն ու գործունեությունն ինչ-որ բանի համար կարող է վտանգել և ջուրը գցել: Ինձ դա դուր չի գալիս: Նա այնքան լավ մարդ էր, հիմա լրիվ փոխված կլինի: Ես իր հետ չեմ շփվել ճիշտն ասած: Մի հարցով նրան դիմեցի, երբ նոր էր հեղափոխությունը եղել և ինքը բացասական արձագանք տվեց, ես մտածեցի, որ մենք երևի ընկերներ չենք»,-Tete A Tete-ի եթերում Հայկ Մարությանի մասին ասել է դերասանուհի Արմինե Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում