ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, Հայաստանի շնորհապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Արկադիայի Ավագյանը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում