Պետության վրա հարձակվողը՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու․ տեսանյութ

Պետության վրա հարձակվողը՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու․ տեսանյութ

Medianews-ը հայտնում է.

Վաղարշապատում համայնքապետի թեկնածուներից մեկը հայտն Սաքուլիկներից մեկն է, ով դեռևս Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ աչքի էր ընկել իր լկտի պահվածքով։  Սակայն սա դեռ ամենը չէ, Ռոբերտ Քոչարյանի սրտի թեկնածու նախկին ՀՀԿ-ական Սևակ Խաչատրյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Կառավարության շենքի վա հարձակվողներից մեկն էր, և ով, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը պետք է դառնար նրա քաղաքական կնքահայրը։

Փաստացի ստացվում է՝  պետության վրա հարձակվող, պետական գույքը ջարդող Սևակ Խաչատրյանն այսօր փորձում է համոզել միամիտ մարդկանց, որ կարող է լինել օրինապահ համայնքապետ։

 

Ստորև ներկայացված են կադրեր, թե ինչպես է Սևակ Խաչատրյանը մասնակցում Կառավարության շենքի վրա հարձակմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում