Նեթանյահուն աբսուրդի բարձրակետ է անվանել իսրայելական բանակի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները

Նեթանյահուն աբսուրդի բարձրակետ է անվանել իսրայելական բանակի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները

Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր սահմանումը աբսուրդի գագաթնակետ կլիներ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մատնանշելով նման միջոցների անթույլատրելիությունը։

«Պատժամիջոցներ չպետք է կիրառվեն Իսրայելի պաշտպանության բանակի դեմ: Վերջին շաբաթներին ես դեմ եմ արտահայտվել Իսրայելի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցներում: Երբ մեր զինվորները պայքարում են ահաբեկչության հրեշների դեմ, Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը աբսուրդի և բարոյական այլասերման գագաթնակետն է»,- գրել է նա իր X էջում։ Նեթանյահուն հավելել է, որ իր ղեկավարած կառավարությունը «իր ողջ ուժով դեմ է լինելու այդ քայլերին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում