Վանաձորի համայնքապետարանի ավելի քան տասնյակ աշխատակիցներ բերման են ենթարկվել. մանրամասներ
Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հիշյալի կապակցությամբ հայտնել են, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- փոխանցել են ՀԿԿ-ից:
Նշենք՝ մեր տեղեկություններով, իրավապահների գործողությունները կապված են Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին առնչվող՝ դեռևս 2023-ին հարուցված քրեական գործին:
Նույն գործի շրջանակում իր տնից բերման է ենթարկվել նաև նույն բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը:


Կարծիքներ