Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև. նա իրեն պահում է ջիհադիստի պես․ Ալեքսանյան

Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև. նա իրեն պահում է ջիհադիստի պես․ Ալեքսանյան

Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։

Ինչպես հայտնել ենք, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը:

Նրա կենսագրությունը ներկայացնելուց հետո պատգամավորները վերջինիս հարցեր են ուղղել:

«Քանի որ Ձեր գործընկերոջը՝ Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տեռորիզմի նախապատրաստության գործով, որ Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, Դուք նրան արդար անվանելո՞ւ էիք»,- Վահագն Ալեքսանյանը այս հարցն ուղղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանին։

«Ես անթույլատրելի եմ համարում Բագրատ սրբազանի կոնտեքստում Բեն Լադենի հետ համեմատությունը: Կարծում եմ՝ բացարձակապես կոռեկտ չի: Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հավատացյալի»,- պատասխանել է Լիլիթ Գալստյանը։

Ալեքսանյանը արձագանքելով պատասխանել է. «Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց միջև: Իմ կրոնական ազատություններն էլ վիրավորվում են, երբ Հայ առաքելական եկեղեցու սպասավորն իրեն պահում է ջիհադիստի պես»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում