Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով «դատավճիռը»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն գործով ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ գործով դատական կազմը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեկտեմբերի 26-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում