Տոկաև. Ղազախստանում հանրաքվեն երաշխիք կլինի, որ հունվարյան իրադարձությունները չեն կրկնվի

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ անցկացվող հանրաքվեն կապահովի, որ երկրում հունվարին տեղի ունեցած անկարգությունները չկրկնվեն։
«Մենք վստահ ենք, որ մեր երկրում ողբերգական հունվարի կրկնություն չի լինի: Եվ դրա երաշխիքը, ի դեպ, այսօրվա հանրաքվեն է: Մենք համապատասխան եզրակացություններ ենք արել»,- կիրակի օրը քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Տոկաևը:
Նրա խոսքով, հունվարյան անկարգությունները հետաքննելու համար միջազգային փորձագետներ հրավիրելու կարիք չկա։ «Հետաքննությունը վարում են լիազոր մարմինները, կատարվում է շատ զգույշ, մանրակրկիտ, բոլոր նյութերը, որոնք հիմա կան, հրապարակում է գլխավոր դատախազությունը, մեր հասարակության համար գաղտնիքներ չկան, մենք ամեն ինչ անում ենք բաց, թափանցիկ, ուստի միջազգային փորձագետներ հրավիրելու կարիք չկա»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։
Կարծիքներ