Տղամարդը կրակ է բացել Տեխասի ամառային ճամբարում

Երեքշաբթի օրը տղամարդը կրակ է բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Դանկանվիլ քաղաքի մանկական ճամբարում։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել է կրակոցների վայր ժամանած ոստիկանների կողմից և ստացած վերքերից հիվանդանոցում մահացել։
«Կասկածյալը վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանությունն անմիջապես առաջին օգնություն է ցուցաբերել, նախքան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է»,- ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ճամբարում գտնվող երեխաներն ու ուսուցիչները չեն տուժել։
Կարծիքներ