Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքն իրականացվում է ամեն օր. Ռուբինյան
Ադրբեջանում պահվող գերիների և այլ պահվող անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանքն իրականացվում է ամեն օր և երբեք չի դադարում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Գերիների և այլ պահվող անձանց հարցը մեր ամենօրյա աշխատանքի մաս է։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ տարիների ընթացքում ավելի քան 200 գերի վերադարձել է հայրենիք, և այդ աշխատանքը երբեք չի դադարում»,- ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ նախկինում ևս եղել են ժամանակահատվածներ, երբ վերադարձի գործընթացում տեսանելի առաջընթաց չի արձանագրվել, սակայն բանակցային աշխատանքը շարունակվել է։
«Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել։ Քննարկումներ են եղել, թե կառավարությունը ոչինչ չի անում, բայց հանկարծ մի օր վերադարձել են հերթական գերիները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա հնարավորինս արագ տեղի ունենա։ Բնականաբար, խորհրդարանական մակարդակում ևս, ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել»,- նշել է նա։


Կարծիքներ