Հռոմի պապի ընտրության կոնկլավին մասնակցող բոլոր 133 կարդինալները ժամանել են Հռոմ

Հռոմի պապի ընտրության կոնկլավին մասնակցող բոլոր 133 կարդինալները ժամանել են Հռոմ

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։  

«Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների երկու երրորդը՝ գումարած առնվազն մեկ լրացուցիչ ձայն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում