Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները կոչ են արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները կոչ են արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վարշավան, Վիլնյուսը և Կիևը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հինգշաբթի օրը կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին փաստաթուղթը առցանց ձևաչափով ընդունել են Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան, Անջեյ Դուդան և Վլադիմիր Զելենսկին, հայտնում են Լիտվայի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Առաջարկվում է խստացնել պատժամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնությանը վերագրվող «Ուկրաինայի դեմ ագրեսիայի» հիման վրա։ Բացի այդ, նախագահները ևս մեկ անգամ կոչ են արել Ռուսաստանին «լիցքաթափվել՝ դուրս բերելով զորքերը Ուկրաինայի սահմանից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում