Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու

Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու

Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ստորագրի Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության համաձայնագիրը:

Այս մասին Լոս Անջելեսում իր երկրի գլխավոր հյուպատոսությունում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան աջակցում է այս գործընթացին։

Նա նաև նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն։ 

Չավուշօղլուն, խոսելով ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին, հայտարարել է, թե Հայաստանին պետք է միայն խրախուսել դրա համար։

Թուրք նախարարը չի մոռացել հիշատակել նաև ԱՄՆ-ի հայկական համայնքին՝ նշելով, որ այն բավական ակտիվ է, բայց ԱՄՆ-ում հայերի խումբ կա, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիք ունի, պետք է գնահատի այս հնարավորությունը։

Այս կապակցությամբ Չավուշօղլուն կոչ է արել թուրքական համայնքին ավելի ակտիվ լինել և լուրջ կապեր հաստատել Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական կյանքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում