ԵԽԽՎ ՀՀ-ի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից, ազատել ռազմագերիներին

ԵԽԽՎ ՀՀ-ի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից, ազատել ռազմագերիներին

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Նրանք նաեւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում