Բլինկենը Չինաստանի ԱԳՆ նոր ղեկավարի հետ քննարկել է հաղորդակցության բաց ուղիների պահպանումը

Բլինկենը Չինաստանի ԱԳՆ նոր ղեկավարի հետ քննարկել է հաղորդակցության բաց ուղիների պահպանումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նոր արտգործնախարար Ցին Գանգի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև հաղորդակցության բաց ուղիների պահպանման հարցը։ Համապատասխան հաղորդագրությունը ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հրապարակել է Twitter-ում։

«Մենք քննարկել ենք ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները, ինչպես նաև կապի բաց ուղիների պահպանումը»,- ասել է Բլինկենը բանակցություններից հետո։

Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական ​​հանձնաժողովը որոշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել ԱՄՆ-ում դեսպան Ցին Գանգին։ 

Նոր նախարարն ասել է, որ մտադիր է եռանդուն պայքար մղել ամբողջ մոլորակի խաղաղության և զարգացման համար։ Արտգործնախարարը խոստացել է գործադրել բոլոր ջանքերը՝ «ընդհանուր ճակատագրով միավորված համաշխարհային հանրություն» ձևավորելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում