Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք․այս պահին մեկուսացված է 78 անձ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք․այս պահին մեկուսացված է 78 անձ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝  նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող հինգ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Կորոնավարակն առ այսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում