Ողբերգական դեպք Երևանում. թիվ 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել այն վարած վարորդին

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել այն վարած վարորդին

Հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացածը ավտոբուսի վարորդն է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ավտոբուսը «կանեցում» կայանված է եղել, և վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել ու վրաերթի է ենթարկել քաղաքացուն։

Այս տեղեկությունը նույնպես իրավապահները պարզում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում