Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
Քվեարկության ընթացքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ-63, դեմ-28։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, նորընտիր Ազգային ժողովն օգոստոսի 4-ին շարունակել է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։


Կարծիքներ