Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, մահացել է 4 մարդ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 741-ի:

Գրանցված 118 նոր հիվանդներից 51-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 563 հազար 623 հիվանդներից 7 մլն 337 հազար 159-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 224 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում