Իսրայելի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ջո Բայդենի առաջիկա այցը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում քննարկվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա այցը Իսրայել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ կողմերը նաեւ անդրադարձել են Al Jazeera-ի լրագրողի մահվան հետաքննության թեմային:
Հեռախոսազրույցի ընթացքում Լապիդն իր ցավակցությունն է հայտնել Տեխասում վերջերս տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ:
Կարծիքներ