Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է

Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում իրաքյան աղբյուրները։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդային նավահանգստի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ։ Բոլոր ռումբերը, ինչպես պնդում են, ընկել են թռիչքուղուց և օդանավակայանի շենքից ոչ հեռու: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով վնասվել է կայանված քաղաքացիական ինքնաթիռը։
Al Arabiya հեռուստաալիքն իր հերթին տեղեկացրել է, որ օդանավակայանում տեղակայված «Վիկտորիա» ռազմական ճամբարը, որտեղ ավելի վաղ տեղակայվել էին միջազգային կոալիցիայի զինծառայողները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Նշվում է, որ ճամբարով արձակված անօդաչու թռչող սարքը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից՝ նախքան իր նպատակակետին հասնելը:
Կարծիքներ