Ղազախստանի նախագահը հեռացրել է Ալմա Աթայի քաղաքապետին

Ղազախստանի նախագահը հեռացրել է Ալմա Աթայի քաղաքապետին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Բակըժան Սագինտաևին ազատել է Ալմա Աթայի ակիմի (քաղաքապետ) պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Էրբոլաթ Դոսաևին։ Վերջինս մինչ այս ղեկավարում էր երկրի Ազգային բանկը։

Սագինտաեւն աշխատանքից ազատվել է «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ձեւակերպմամբ։

Նա Ալմա Աթայի քաղաքապետն էր 2019 թվականի հունիսից։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի սկզբին Ալմա Աթայում արյունալի բախումներ էին տեղի ունեցել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում