Մեր հասարակության որոշ շերտեր ու հատկապես իրեն ընդդիմադիր դիրքավորած սեգմենտը չի կարողանում մարսել վարչապետի համտեսած կարկանդակը. Լիլիթ Ստեփանյան

Մեր հասարակության որոշ շերտեր ու հատկապես իրեն ընդդիմադիր դիրքավորած սեգմենտը չի կարողանում մարսել վարչապետի համտեսած կարկանդակը. Լիլիթ Ստեփանյան

 Լիլիթ Ստեփանյանը գրել է.

 

ՍԵՆՍԱՑԻԱ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Արդեն երկու օր է` մեր հասարակության որոշ շերտեր ու հատկապես իրեն ընդդիմադիր դիրքավորած սեգմենտը չի կարողանում <<մարսել>> վարչապետի համտեսած կարկանդակը։ Շատերը սա անգամ խայտառակություն են որակում` ոնց, ոնց կարելի է լինել այս երկրի վարչապետն ու կարկանդակ և կուկուռուզ ուտել, չէ, սա այլևս հանդուրժելի չէ, ամոթ է ու խայտառակություն։ Չէ, սա ազգային ու համազգային ամոթ է։

Ես չզլացա ու դիմեցի համացանցի օգնությանը և , օ՜, զարմանք , պարզվում է աշխարհի բոլոր պետությունների լիդերները սնվել են ու սնվում են ` դրսում, շփվելով քաղաքացիների հետ, որևէ ազգային տոնի կամ քարոզարշավի ընթացքում ։ Ու , այ քեզ բան, ոչ ոք նրանց չի գամում անարգանքի սյունին ինչ֊որ բան ուտելու համար։

Պարզվում է ` հաց է կերել անգամ Ստալինը, երբ Հայրենական պատերազմն էր։ Սնվել է Չերչիլը, երբ Անգլիան 2֊րդ համաշխարհային պատերազմի ժամանակ <<տնքում էր>> կորուստներից։ Չեք հավատա, բայց կարկանդակ ուտելիս են բռնացրել Բելառուսի նախագահին ու ԱՄՆ մի քանի պրեզիդենտների` կանանց հետ։

Եվ անգամ ընդդիմադիրների գաղափարական հայր ու գուրու Սոլովյովը չի հրաժարվել պիցցա ուտելուց, ի դեպ սա շատ հետաքրքիր փաստ է քաղաքական տեսանկյունից։

Ամենաշատը վարչապետին մեղադրող Նաիրա Զոհրաբյանը , պարզվում է, նույնպես սնվում է։ Լավ, մենք դեռ ոչինչ, պարզվում է նրբերշիկի սիրահար է և չի հրաժարվել դրանից Անգելա Մերկելը, առանց ամաչելու, մարդկանց աչքի առաջ կերել է բրդուջը։

Իսկ Հյուսիսային Կորեայի նախագահի մասին էլ չխոսեմ, նա առհասարակ սիրում է մենակ սնվել։ Մեծ Յոթնյակի հանդիպումներին Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները , առանց կարմրելու, բոլորի աչքի առջև բուտերբրոդ են կերել։ Չէ, դիմանալու չի ...այս ուր՞ է գնում աշխարհը, անգամ ՌԴ նախագահն է ուտում հերիք չի, նաև կեֆիր է խմում ` գովազդելով տեղական արտադրանքը։

Իսկ հիմա լուրջ։

Այս շարքը և նկարները կարող եմ ամեն օր ավելի շատացնել, ժողովուրդ ջան, բայց ամոթ է ։ Ամոթ է վարչապետի կերած կարկանդակի պատմությունը դարձնել ցուցիչ` նրան որպես ղեկավար բնորոշելու համար և մեղադրել իր քաղաքացիների հետ շփվելու կամ Իրան֊ԱՄՆ֊Իսրայել հակամարտությանը չմիջամտելու համար։ Այս հարցին անգամ նա է բազմիցս անդրադարձել, նշելով, որ բոլորը, այդ թվում նաև ինքը, սնվում են։ Ու դրանում ոչ մի արտառոց բան չկա։

Եվ մինչ տարբեր երկրների ԶԼՄ ներկայացուցիչներ լուսավոր պրիզմայով են լուսաբանում իրենց ղեկավարների այս և այլ լուսանկարներ, ընդգծելով նրանց անհատական ու մարդկային նկարագիրը, մեզանում այն դառնում է համազգային ամոթ ու խայտառակություն։

Լրջանանք երևի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում