Կամչատկայում Ան-2 ինքնաթիռ է կործանվել

Ան-2 ինքնաթիռը կործանվել է Կամչատկայի Սեվերնիե Կորյակի գյուղի մոտ, օդանավում երկու մարդ է եղել, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքի ժամանակ՝ թռիչքուղուց մեկ կմ հեռավորության վրա՝ Սեվերնիե Կորյակի գյուղում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի երկու անդամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կամչատկայի ղեկավար Վլադիմիր Սոլոդովը մանրամասնել է, որ ինքնաթիռը թռչում էր չսարքավորված թռիչքուղուց։ Բնակավայրի տարածքում եղանակը մասամբ ամպամած է, առանց քամու։
Գործակալության տվյալներով՝ անձնակազմի երկու անդամներն էլ մահացել են։ Դեպքի վայրում աշխատում են Կորյակի գյուղի հրշեջ կայանի, Լեսնոյ գյուղի հրշեջ կայանի, ՌԴ ԱԻՆ ՓԾ փրկարարական կենտրոնի փրկարարները և զորամասերից մեկի անձնակազմը։
«Դեպքի վայր ժամանած հրշեջները մարում են հրդեհը»,- հայտնել են Ռուսաստանի տարածաշրջանային EMERCOM-ի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ միջադեպի հետեւանքների վերացմանը մասնակցել է մոտ 45 մարդ եւ ինը տեխնիկա։
Կարծիքներ