Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան
Հայաստանի՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումների աճը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե անհրաժեշտության դեպքում որտեղից կարող է երկիրը էլեկտրաէներգիա ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանից։ Այս մասին ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինում Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպմանը։
«Մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ։ Ավելին՝ ԵՄ ֆինանսավորմամբ Վրաստանի հետ սահմանին կառուցվում է փոխակերպիչ կայան, որը կհեշտացնի էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներմուծումը»,- նշել է Փաշինյանը։
Օգոստոսի 25-ին Լաչինում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքների փոխկապակցման տարբերակները։


Կարծիքներ