ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի Չինաստանի պետական ​​խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Բլինկենը մատնանշել է համաշխարհային անվտանգության և տնտեսության համար սպառնացող վտանգները՝ կապված Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ագրեսիայի հետ և նշել, որ դեէսկալացիան և դիվանագիտությունը պատասխանատու ճանապարհ են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում