Ռազմական արբանյակ կրող «Սոյուզ 2.1 ա» հրթիռը արձակվել է Պլեսեցկի տիեզերակայանից

Ռազմական արբանյակ կրող «Սոյուզ 2.1 ա» հրթիռը արձակվել է Պլեսեցկի տիեզերակայանից

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերը Արխանգելսկի շրջանի Պլեսեցկի տիեզերակայանից հաջողությամբ արձակել են «Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Փետրվարի 5-ին ժամը 10:00-ին Արխանգելսկի մարզում գտնվող ՌԴ ՊՆ պետական ​​փորձարարական տիեզերակայանի թիվ 43 արձակման կայանից ՌԴ օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերը հաջողությամբ արձակել են միջին դասի «Սոյուզ-2.1ա» հրթիռը»,- հայտնել են նախարարությունում։  

Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, բոլոր նախամեկնարկային գործողությունները եւ «Սոյուզ-2.1ա» հրթիռի արձակումը տեղի են ունեցել բնականոն ռեժիմով։ «Ցամաքային ավտոմատացված կառավարման համալիրի միջոցները վերահսկել են հրթիռակրի արձակումը»,- հավելել են նախարարությունում։ 

Սա «Սոյուզ-2» միջին դասի հրթիռի առաջին արձակումն է 2022 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում