Հորմուզի նեղուցը, որը փակելու մասին որոշում է ընդունել Իրանի խորհրդարանը, ունի համաշխարհային նշանակություն

Թաթուլ Հակոբյանը գրել է.
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հորմուզի նեղուցը, որը փակելու մասին որոշում է ընդունել Իրանի խորհրդարանը, ունի համաշխարհային նշանակություն:
Դա կարևոր է նաև Հայաստանի համար:
Երբ դուք Հայաստանի ճանապարհներին հանդիպում եք իրանական բեռնատարների, իսկ դրանք շատ-շատ են, պարտադիր չէ, որ դրանց պարունակությունը լինի իրանական ապրանքներ:
Մասնավորապես, Չինաստանից Հայաստան ապրանքները հասնում են Բանդար-Աբաս, այնտեղից իրանական բեռնատարներով՝ Հայաստան:
Իրանի խորհրդարանի որոշումը Հորմուզի միջանցքը փակելու մասին պետք է վավերացվի նաև գործադիր մակարդակում, որպեսզի այն դառնա իրականություն:
Թ. Հ.
23 հունիս, 2025թ
Կարծիքներ